Իրանցի հայտնի դերասան Մահմուդ Բասիրին ասել է, որ իրեն 8 տարի արգելված էր նկարահանվել կինոյում: Պատճառը նրա նմանությունն է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: 66-ամյա կատակերգու Բասիրին քաջ հայտնի է իրանցի հանդիսատեսին: Ահմադինեժադի նախագահ դառնալուց հետո նրան արգելել էին նկարահանվել առանց Ահմադինեժադի համաձայնության: Արգելքի մասին Բասիրին իմացել է իրավաբաններից, որ զանգահարել են` տեղեկանալու՝ իրազեկվա՞ծ է արգելքի մասին: Դերասանը կարծել է, թե դա կատակ է` այնքան ժամանակ, մինչև նրա պատկերները չեն հեռացվել բոլոր գովազդային պաստառներից: Բասիրիին վերջերս առաջարկել են անուղղակիորեն Ահմադինեժադի հետ կապված ֆիլմում նկարահանվել, նա հրաժարվել է՝ ասելով Ահմադինեժադ կխաղա միայն, եթե Ահմադինեժադը թույլ տա: