ԱՄՆ-ն ապագայում ևս աջակցելու է Թուրքիային՝ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը։ Նա նշել է, որ Անկարան և Վաշինգտոնը դաշնակիցներ են և նրանց կապում է սերտ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։
Մեկնաբանելով տեղեկությունները, թե Բարաք Օբաման չի պատասխանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազանգերին՝ Ռոդսը նշել է, որ Էրդողանն ու Օբաման ակտիվ հեռախոսազրույցներ են ունենում։ «Թուրքիան ժողովրդավար երկիր է և ՆԱՏՕ-ի անդամ։ Վաշինգտոնը չի միջամտում Թուրքիայի ներքին գործերին և մտադիր չէ խառնվել նաև ապագայում»,-ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը ևս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի միջամտում Թուրքիայի ներքին գործերին։