Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Համոզված եմ, որ կարող եմ դառնալ լավ նախագահ»

«Համոզված եմ, որ կարող եմ դառնալ լավ նախագահ»
30.01.2014 | 12:58

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, ով կարող է լավ նախագահ դառնալ, գրել է The Time-ը: NBC հեռուստաալիքի առավոտյան շոուի ժամանակ Ջո Բայդենը քննարկել է «Երկրի դրության մասին» Բարաք Օբամայի ուղերձը, իսկ վերջում հայտարարել նախագահ դառնալու իր հավակնությունների մասին:
«Համոզված եմ, որ կարող եմ դառնալ լավ նախագահ»,- ասել է փոխնախագահը:
Ջո Բայդենն ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե կմասնակցի 2016 թվականի նախագահական ընտրություններին՝ ասելով, որ դեռ այդ հարցով որոշում չի կայացրել: Միևնույն ժամանակ CBS-ին տված հարցազրույցում Ջո Բայդենը հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու մասին որոշում կկայացնի ավելի ուշ և հավելել է, որ «ամեն ինչ կարգին կլինի», եթե առաջադրի իր թեկնածությունը ընտրություններում:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ