ԱՄՆ-ի պետդեպարտամենտը նշել է, թե ինչպիսին է ուզում տեսնել Ուկրաինայի նոր վարչապետին: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին ասել է. «Մենք պահանջել ենք, որ Ուկրաինայի իշխանությունները և ընդդիմությունը ապահովեն, որպեսզի նոր կառավարությունը կարողանա նպաստել քաղաքական միասնությանը, տնտեսության առողջացմանը` Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ և բավարարի ժողովրդի` եվրոպական ապագայի ձգտումները»: Վերջին օրերին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը երեք անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այս առումով Փսակին նշել է, թե «դրանք երեք հարցեր են, որոնք փոխնախագահ Բայդենը զրույցներում ընդգծել է որպես կարևոր հանգամանքներ Ուկրաինայի կառավարության համար` իր հաջորդ քայլերում»: