Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ը պահանջում է վերսկսել բանակցությունները

ԱՄՆ-ը պահանջում է վերսկսել բանակցությունները
31.01.2014 | 12:37

Չնայած իր առողջական վիճակին Վիկտոր Յանուկովիչը պետք է շարունակի բանակցություններն ընդդիմության հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին: «Մենք շարունակում ենք կոչ անել նախագահ Յանուկովիչին, չնայած գտնվում է տանը, աշխատել ընդդիմության հետ խաղաղ կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլերի ձևավորման համար»,- ասել է Փսակին: Նա նշել է, թե Յանուկովիչը գիտե ինչ քայլեր են անհրաժեշտ. «Այդ քայլերն ուրվագծվել էին: Ես դրանք նշել եմ մի քանի անգամ, բնականաբար, փոխնախագահ Բայդենն է դրանք ուրվագծել: Մենք հեռախոսային խոսակցությունների ժամանակ ասել ենք, թե ինչ քայլեր են անհրաժեշտ»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ուկրաինայի ընդդիմության հետ հեռուստակամուրջ է ունեցել: Փսակիի խոսքով Ջոն Քերրին ընդգծել է ԱՄՆ-ի միանշանակ աջակցությունը ուկրաինացի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին` եվրաասոցացման հարցում, ինչպես նաև «ողջունել է ընդդիմադիր առաջնորդների հայտարարությունը` ընդդեմ բռնության, նրանց քաջ աշխատանքը` հանուն ժողովրդավարության պաշտպանության և խաղաղ կարգավորման հարցում ունեցած առաջընթացը»:

Քերրին «ընդգծել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինայի կառավարությունից պահանջում է ստեղծել իրավաբանական հանձնաժողով ցուցարարների նկատմամբ իրականացված հանցագործությունների հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Փսակին:

Դիտվել է՝ 741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ