Ազգային դիմադրության շտաբի պարետ Ստեպան Կուբիվը zn.ua-ին ասել է, թե այս պահին եվրոպական մի քանի երկրների կառավարություններ առաջարկել են ընդունել այն հիվանդ ցուցարարներին, ովքեր արագ և որակյալ բուժման կարիք են զգում: Կուբիվը նշել է, որ ընդդիմությանը պատրաստ են նման օժանդակություն ցուցաբերել Լեհաստանի, Չեխիայի և Լիտվայի կառավարությունները:
Մասնավորապես, Լեհաստանը պատրաստ է կառավարական ինքնաթիռ ուղարկել Կիև և բուժման տանել 15 ծանր հիվանդ ակտիվիստների` առանց մուտքի արտոնագրի: Պարետ Բլավացկին էլ նշել է, թե Ազգային դիմադրության շտաբը միջոցներ է հատկացրել զոհվածների ընտանիքներին. «Այն մարդկանց ընտանիքները, ովքեր հեռացան հավերժություն, օգնություն են ստացել 50 հազար գրիվեն` գումարած բոլոր մնացած ծախսերը, որոնք անհրաժեշտ են եղել թաղման և այլ կազմակերպչական հարցերի համար»,-ասել է Բլավիցկին: