Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էրդողանի վարկանիշը նահանջում է կոռուպցիայի առաջ

Էրդողանի վարկանիշը նահանջում է կոռուպցիայի առաջ
31.01.2014 | 15:03

Թուրքիայում դեկտեմբերին ծագած կոռուպցիոն սկանդալը հետաքննող երկու առանցքային դատախազները հեռացվել են պաշտոններից: «Ջելալ Կարան և Մեհմեթ Յուզգեչը իրենց պաշտոնանկության մասին տեղեկացան վերադասից ստացված էլեկտրոնային նամակների միջոցով», - տեղեկացնում է Hurriyet պարբերականը: Երկու դատախազներն էլ հետաքննությունը վարում էին սկզբնական փուլից, իսկ Ջելալ Կարանի պաշտոնական թույլտվությամբ ձերբակալվեցին վարչապետ Ռեջեփ Էրդողանի երեք մերձավոր զինակիցների որդիները: Կոռուպցիոն սկանդալի բացահայտմամբ զբաղվող քննչական խմբի ղեկավարության պաշտոնանկությունը համընկավ թուրքական ամենահեղինակավոր հետազոտական կենտրոններից մեկի` MetroPoll-ի պատվիրած սոցհարցման արդյունքների հրապարակմանը: Հարցման համաձայն՝ թուրքերի 60 տոկոսը կողմ է, որպեսզի երկրի իրավապահ համակարգը շարունակի հետաքննել այս գործը` բացահայտելով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների անունները, ովքեր ներքաշված են սկանդալում: Միայն 26 տոկոսն է համոզված, որ ոստիկանությունն ու դատախազությունը որևէ իրական ապացույց չունեն և հետաքննությունը դավադրություն է՝ նյութված Էրդողանի կառավարության դեմ:
Թուրք սոցիոլոգների պնդմամբ՝ կոռուպցիոն սկանդալը լրջորեն խաթարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքերը: Հարցվածների 48 տոկոսից ավելին նշել է, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքով այլևս չի վստահում Էրդողանի կառավարությանը և եթե ընտրությունները կայանային մոտակա կիրակի օրը, Էրդողանի իսլամիստական կուսակցությունը կստանար քվեների 36 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ 2011-ի հունիսին խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Արդարություն և զարգացումը» ստացել էր թուրք ընտրողների 49 տոկոսի աջակցությունը:
Էրդողանի անհատական վարկանիշը վերջին երկու տարիներին կտրուկ անկում է արձանագրել: Եթե 2011-ի դեկտեմբերին` խորհրդարանական վերջին ընտրություններից մի քանի ամիս անց նրա գործունեությանը հավանություն էր տալիս ընտրողների 71 տոկոսը, այժմ՝ 39 տոկոսը:

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ