Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանն անհանգստացած է շփման գծում լարվածությամբ

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանն անհանգստացած է շփման գծում լարվածությամբ
31.01.2014 | 15:09

Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը:
«Լարվածության հետագա սրման դեպքում անխուսափելի են բացասական հետևանքները Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի համար: Կարող է լրջորեն բարդանալ պայմանավորվածությունների իրագործումը, որոնք ձեռք են բերվել 2013 թ. նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում հայ-ադրբեջանական գագաթնաժողովին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՌԴ ԱԳՆ-ն հակամարտության կողմերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ