Երուսաղեմում մի քանի հազար մարդ հավաքվել է Լացի պատի մոտ՝ աղոթելու «մերձավորարևելյան միջամտության» համար, որը Իսրայելին կփրկեր «Ջոն Քերիի նախաձեռնությունից»: Աղոթողների հետ եղել են ռաբբիներ, աջ ակտիվիստներ, Իսրայելի շինարարության հարցերով նախարար Ուրի Արիելը և պատգամավորներ՝ հաղորդում է NEWSru Israel-ը: Երուսաղեմի բնակիչների ակցիայի պատճառը դժգոհությունն է ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքականությունից: Իսրայելում Ջոն Քերիին հաճախ են քննադատում՝ սկզբում աջ ուժերը, դժգոհ լինելով Քերիի գործողություններից իսրայելա-պաղեստինյան բանակցություններում, գործարկել են ծաղրող կայք, այնուհետև քաղաքական գործիչները, նրանց թվում՝ Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավար Մոշե Յաալոնը: