Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանը Ղազախստանին անվճար փոխանցում է С-300ПС համակարգեր

Ռուսաստանը Ղազախստանին անվճար  փոխանցում է С-300ПС համակարգեր
01.02.2014 | 10:37

ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը ասել է, որ Ռուսաստանը անվճար Ղազախստանին է տրամադրել С-300ПС զենիթահրթիռային համակարգերի հինգ դիվիզիոն: Ղազախստանին С-300ПС-ներ տալու մասին մինչ այս ասել էր Ղազախստանում գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, սակայն նա չէր հաղորդել ոչ քանակի, ոչ պայմանների մասին: Անտոնովը բացատրել է, որ այդ դիվիզիոնները ռուսական բանակի մարտական հերթապահության մեջ են եղել և հիմա երկու երկրների ռազմական մասնագետները մտածում են տեղափոխման և մարտական պատրաստության վիճակի բերելու մասին: Փոխնախարարը համարում է, որ այդ քայլով Ռուսաստանն ամրացնում է ոչ միայն Ղազախստանը, այլև ՀԱՊԿ-ի հակաօդային պաշտպանությունը:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ