Վեցնյակի և Թեհրանի հաջորդ հանդիպումը միջուկային ծրագրի շուրջ տեղի կունենա փետրվարի 18-ին Նյու Յորքում: Անվտանգության և զինաթափման հարցերով ՌԴ ԱԳՆ վարչության պետ Միխայիլ Ուլյանովը հաստատել է հանդիպումը Նյու Յորքում անցկացնելու փաստը: Բանակցությունները Ժնևից տեղափոխելու որոշումն ընդունել են ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Դավոսում: