ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր Գերմանիայի Մյունհեն քաղաքում հանդիպում կունենա Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ: Այս լուրը մեկնաբանելով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը այն անվանել է կրկես և պետքարտուղարին առաջարկել հանդիպել նաև Վերկա Սերդյուչկայի հետ:
«Մյունհենում ԱՄՆ պետքարտուղար Քերրին Ուկրաինայի իրավիճակը քննարկելու է բռնցքամարտիկ Կլիչկոյի և երգչուհի Ռուսլանայի հետ: Կրկես: Իսկ ազգայնական Տյագնիբոկին ինչու՞ չեն վերցրել: Պետք է նաև Վերկա Սերդյուչկային ներգրավել բանակցություններում: Սպիտակ տունը նրա ( ее/его) հեղինակային կարծիքը պետք է լսի և ուշադրություն դարձնի»,-գրել է իր թվիթերյան միկրոբլոգում Ռոգոզինը:
Ավելի վաղ Ջոն Քերրին հեռուստակամուրջ էր ունեցել ընդդիմության ներկայացուցիչների հետ, մտահոգություն հայտնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առնչությամբ և նշել, որ ԱՄՆ-ը աջակցում է Ուկրաինայի ընդդիմության ժողովրդավարական ձգտումները: