Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Յացենյուկը Արևմուտքից «Մարշալի պլան» է խնդրում

Յացենյուկը Արևմուտքից «Մարշալի պլան» է խնդրում
01.02.2014 | 12:53

Ուկրաինայի ընդդիմություն առաջնորդներից մեկը` Արսենի Յացենյուկը Արևմուտքից խնդրել է Ուկրաինայի համար կազմել «Մարշալի պլան»:

«Ուկրաինային անհրաժեշտ է օգնություն ոչ թե խոսքերով, այլ գործով: Մենք եկել ենք, որպեսզի Ուկրաինայի համար ստանանք «Մարշալի պլան»: Տնտեսական և քաղաքական օգնության փաթեթ`կանգնեցնելու բռնությունը, վերականգնելու տնտեսական աճը երկրում, հետաքննելու մարդկանց նկատմամբ իրականացված բոլոր հանցագործությունները և պատժելու արյունահեղության մեղավորներին»,- հայտարարել է Յացենյուկը:

Նշենք, որ «Մարշալի պլանը» կրում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջորջ Մարշալի անունը: 1947-ին ԱՄՆ պետքարտուղարը հանդես եկավ հետպատերազմյան Եվրոպայի տնտեսական վերականգնման ծրագրով: Ծրագիրը, որի նպատակն է եղել Եվրոպայի զարգացումը, սկսել է գործել 1948-ից: Որոշ փորձագետներ այն համարել են Եվրոպայում ԱՄՆ ազդեցության և դիրքի մեծացման ծրագիր:

Դիտվել է՝ 1206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ