Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ընդդիմությունը չորս պայման է դրել Յանուկովիչի առջև

Ընդդիմությունը չորս պայման է դրել Յանուկովիչի առջև
02.02.2014 | 13:02

Երեկ Մյունխենի 50-րդ գիտաժողովում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քննարկման արդյունքում կարգավորման ծրագիր է մշակվել: Ուկրաինայի ընդդիմությունը նշել է չորս առանցքային հարցեր, որոնց իրականացման դեպքում ընդդիմությունը կընդունի նախագահ Վիկտոր Յանուկովիչի` կառավարությունը գլխավորելու առաջարկը: «Բատկիվշչինայի» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը նշել է այդ չորս կարևորագույն հարցերը. երկրում բռնության դադարեցում, ձերբակալված ակտիվիստների ազատ արձակում, մարդկանց առևանգման, նրանց կտտանքի ենթարկման և սպանության փաստերի հետաքննություն և Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների անցկացում, որի համաձայն երկիրը կվերադառնա խորհրադարանա-նախագահական կառավարման համակարգին: Առաջին երեք կետերի կատարման համար առաջարկվել է ձևավորել հանձնաժողով ՄԱԿ-ի ներկացուցիչ- դիտորդների ներգրավմամբ:

«Մենք չենք մասնակցում վարչապետի պաշտոնի առևտրին, և պետք է չէ գնել ընդդիմությանը պաշտոններով: Եթե խոսքն այն մասին է, որ պետք է փրկել երկիրը և ներկա կառավարությունը ունակ չէ դա անելու, մենք պատրաստ ենք դա անելու, բայց չորս կետերի կատարման դեպքում», -ասել է Յացենյուկը: Նա նաև նշել է, որ Մյունխենում քննարկվել է նաև «լուրջ տնտեսական փաթեթ», որը կարող է առաջարկվել միայն նոր կառավարությանը, եթե սահմանադրական բարեփոխումների իրականացումից հետո Ուկրաինայի ընդդիմությունը ստանա ողջ իշխանությունը:

Դիտվել է՝ 894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ