Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կալիֆորնիային երաշտ է սպառնում

Կալիֆորնիային երաշտ է սպառնում
02.02.2014 | 13:12

Ամերիկյան այս նահանգում չոր եղանակ է դիտվում, որը կարող է երկար շարունակվել: Երկու շաբաթ առաջ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը երաշտի հետ կապված արտակարգ դրություն էր հայտարարել և նահանգի բնակչությանը կոչ արել հնարավորինս խնայել ջուրը: Բրաունը եղանակի վերաբերյալ հաղորդագրությունների առնչությամբ ասել էր, թե նման տեղեկատվությունը լուրջ հիշեցում է, որ «երաշտը Կալիֆորնիայում իրական է»:

Նահանգի իշխանությունը չի բացառում, որ գյուղական մի շարք շրջանների ջրի պաշարները կվերջանան մեկ-երկու ամսից:

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ