Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արևմուտքը Իրանի համար բացել է «թթվածնի խողովակը»

Արևմուտքը Իրանի համար բացել  է «թթվածնի խողովակը»
02.02.2014 | 13:54

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչին հայտարարել է, թե իր երկիրը ստացել է սառեցված ակտիվների առաջին` 550 մլն դոլարը: Ակտիվների առաջին մասը, որի ընդհանուր գումարը կազմում է 4,2 մլրդ դոլար, արդեն փոխանցվել է շվեցարական բանկի հաշվին, սակայն Եվրոպայում ոչ աշխատանքային օրերի պատճառով դրամը Իրանի Կենտրոնական բանկին կփոխանցվի միայն երկուշաբթի: Հաջորդ մասը ակտիվների փոխանցման տեղի կունենա մարտի 1-ին` 450 մլն դոլարի չափով:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Շվեյցարիայի կառավարությունը որոշում էր կայացրել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների չեղյալ հայտարարելու մասին:

Դիտվել է՝ 935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ