Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մայակովսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

Մայակովսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ
02.02.2014 | 14:13

Սահմանապահ ծառայության աշխատակիցները երեկ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում թույլ չեն տվել ՌԴ մուտք գործել Մայակովսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Մինդաուս Կարբաուսկիսին: Ռեժիսորին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ չվճարած հարկերի պատճառով: Մոսկովյան օդանավակայանում ռեժիսորին հայտնել են, որ իր մուտքը ՌԴ արգելված է մինչև 2015 թ. նոյեմբերի 13-ը: Կարբաուսկիսը Լիտվայի քաղաքացի է, բայց երկար ժամանակ ապրում և ստեղծագործում էր Մոսկվայում: 2011 թ. մայիսից նա Վլադիմիր Մայակովսկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: ՌԴ-ի Դաշնային ծառայության աշխատակիցները պարզաբանել են, որ նման իրավիճակներում իրենք որոշումներն ընդունում են՝ համաձայնեցնելով դրանք դաշնային օրգանների հետ:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ