Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բաքուն ուսումնասիրում է

Բաքուն ուսումնասիրում է
02.02.2014 | 14:54

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բաքվում ուսումնասիրում են ադրբեջանական ընտանիքի՝ Հայաստանում քաղաքական ապաստան խնդրելու տեղեկությունները: Սա Բաքվից առաջին մեկնաբանությունն է ուրբաթ օրվանից, երբ հայտնի դարձավ, որ Օրուջևների հինգ հոգանոց ընտանիքը Վրաստանի տարածքով անցել է Հայաստան: ՀՀ ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ ընտանիքը որոշել է Հայաստանում ապաստան գտնել՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշման պատճառով։ Օրուջևը, ըստ ԱԱԾ-ի, պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983 թ. ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ