Գագաուզիայում այսօր անցկացվում է հանրաքվե՝ ինքնավարության հետաձգված կարգավիճակի հարցով, որը ինքնորոշման հնարավորություն է տալիս, եթե Մոլդովան կորցնի անկախությունը: Համաժամանակյա անցկացվում է խորհրդատվական հանրաքվե. բնակիչներին առաջարկվում է ընտրել՝ ո՞ր միությանն են ուզում ինտեգրվել Եվրոպակա՞ն, թե՞ Մաքսային: Հանրաքվեի համար բացվել են 62 ընտրատեղամասեր, որոնք աշխատելու են 9- 23-ը: Հանրաքվեն կհամարվի կայացած, եթե մասնակցի 91 հազար ընտրողների մեկ երրորդը: Քվեարկությանը հետևում են և տեղական, և միջազգային դիտորդներ: Մոլդովայի իշխանությունները հանրաքվեն համարում են անօրինական՝ Սահմանադրությամբ պետության արտաքին քաղաքականությունը որոշում է կենտրոնական իշխանությունը: Գլխավոր դատախազությունը հանրաքվեի կազմակերպիչների դեմ հարուցել է քրեական գործեր, ԿԸՀ-ն հրաժարվել է կնիքներ տրամադրել, կասեցվել է ֆինանսավորումը: Հանրաքվեի ծախքերը հոգացել են բիզնեսի ներկայացուցիչները, կնիքներ Գագաուզիայի խորհրդարանը պատվիրել է մասնավոր ընկերության: