Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ընդդիմությունը պատրաստ է ձևավորել կառավարություն, բայց առանց ռեգիոնալների

Ընդդիմությունը պատրաստ է ձևավորել կառավարություն, բայց  առանց ռեգիոնալների
03.02.2014 | 10:48

«Մենք հստակ հայտարարել ենք, որ պատրաստ ենք ձևավորել կառավարություն, որին կվստահի ժողովուրդը և որի հետ կաշխատեն արևմտյան գործընկերները»,-հայտարարել է ՈՒկրաինայի ընդդիմության առաջնորդներից մեկը` «Բատկիվշչինայի» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը: Նա բացառել է նոր կառավարության ձևավորումը իշխող` «Ռեգիոնալների» կուսակցության հետ:

«Մենք համաձայն չենք: Մենք ինքներս ենք ձևավորում կառավարություն և այդ դեպքում պատասխանատվություն վերցնում»,-ասել է Յացենյուկը: Նա նշել է, որ ընդդիմությունն այդ պարագայում նախատեսում է մի շարք բարեփոխումներ. տնտեսական մենաշնորհների վերացում, էներգետիկայի ոլորտի` արտասահմանյան էներգակիրներից կախվածության նվազեցում, ինչպես նաև պայքար կոռուպցիայի դեմ, բանկային և հարկային բարեփոխումների իրականացում: Ընդդիմությունը մտադիր է իրականացնել դատական և իրավապահ համակարգի բարեփոխումներ: «Մենք առաջարկում ենք դատավորների լյուստրացիա»,-ասել է ընդդիմադիր առաջնորդը:

Ասվել է նաև, որ բարեփոխումների իրականացման համար ընդդիմությունը հույս ունի ստանալ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի վարկային աջակցությունը, մակրոֆինանսական օգնություն ԵՄ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ և ԱՄՆ մասնավոր ներդրողների կողմից: «Նման վարկավորում կարող է լինել միայն նոր կառավարության դեպքում»,-հավելել է Յացենյուկը::

Դիտվել է՝ 800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ