Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ըստ Ֆյուլեի՝ ԵՄ-ն պետք է վճռորոշ լինի

Ըստ Ֆյուլեի՝ ԵՄ-ն պետք է վճռորոշ լինի
03.02.2014 | 12:20

Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ՈՒկրաինային ԵՄ մտնելու հեռանկար խոստանա:

«Այս մասին Ֆյուլեն ասել է անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովում»,-գրում է EUobserver-ը:

«Եթե մենք լրջորեն մտադիր ենք օգնել ՈՒկրաինային և Խորհրդային Միության նախկին երկրներին վերափոխվելու գործում, ապա Ասոցացման համաձայնագիրը պետք է մեր կողմից միայն առաջին քայլը լինի»,- ասել է Ֆյուլեն:

«Մենք չենք կարող օգնել այդ երկրներին առանց ամենահզոր գործիքը՝ ընդլայնումը օգտագործելու: Չի կարելի առաջարկել Ասոցացման համաձայնագիր և դրանով հանդերձ ասել, որ ԵՄ-ը նրանց երբեք անդամ դառնալու հնարավորություն չի տա: ԵՄ-ը պետք է վճռական լինի»,- եվրահանձնակատարի խոսքերը մեջբերել է EUobserver-ը:

Դիտվել է՝ 986

Մեկնաբանություններ