Համաձայն Ճանապարհային քարտեզի՝ Հայաստանը պետք է միանա ՄՄ անդամ պետությունների միջև արդեն կնքված մի շարք միջազգային համաձայնագրերի: Այս թվում՝ «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին, (2010 թվականի նոյեմբերի 18), Մաքսային միության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման) ենթակա արտադրանքի շրջանառության մասին, (2009 թվականի դեկտեմբերի 11), «Համապատասխանության գնահատման (հաստատման) աշխատանքներ իրականացնող հավաստագրման (գնահատման համապատասխանության (հաստատման համապատասխանության)) մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրման մարմինների փոխադարձ ճանաչման մասին «Ներկրման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկությունների փոխանակման կարգի մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի արձանագրությանը մի շարք այլ համաձայնագրերի։
Նախատեսված են նաև սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական ոլորտներում միջոցառումների իրականացման համար նախատեսվող քայլեր: Այստեղ ևս նախատեսվում է ներքին օրենսդրության, իրավական ակտերի համապատասխանեցում ՄՄ չափորոշիչներին, ինչպես նաև մի շարք համաձայնագրերին միացում: Դրանք են՝ «Սանիտարական միջոցների իրականացման մասին» Մաքսային միության 2009թ. դեկտեմբերի 11-ի, «Անասնաբուժական միջոցների իրականացման մասին» 2009թ. դեկտեմբերի 11-ի և մի շարք այլ համաձայնագրերի:
Նախատեսվելու է նաև Մաքսային միության անասնաբուժական վկայականների միասնական ձևերի կիրառում: Անասնաբուժության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին կլինի, որն իր մասին տեղեկատվություն կներկայացնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
Նախատեսում է նաև Անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մշակում:
Իսկ բնական մենաշնորհների ոլորտում պետք է սահմանվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցող՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին: