ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներին: Գործող պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կշարունակի կիրառել Թեհրանի նկատմամբ գոյություն ունեցող պատժամիջոցները։ Նախօրեին Իրանը ստացել է Արևմուտքի կողմից սառեցված ակտիվներից առաջին տրանշը՝ ուրանի հարստացման գործունեության կրճատման մասին պայմանավորվածության շրջանակներում: Քլինթոնի կարծիքով՝ պատժամիջոցները կարող են խաչ քաշել միջուկային ծրագրի շուրջ հետագա բանակցությունների վրա: Նա կոչ է արել Կոնգրեսին հետաձգել նման միջոցների կիրառումը՝ աջակցելով նախագահ Բարաք Օբամային:
Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ Իրանն արդեն սկսել է հարստացված ուրանի մի մասի ոչնչացումը և դադարեցրել է ցենտրիֆուգների տեղադրումը հետագա հարստացման համար:
«Մանրազնին ստուգումների օգնությամբ աշխարհը գիտի, որ Իրանը միջուկային ռումբ չի ստեղծում»,- ասել էր Օբաման: Դրա հետ մեկտեղ՝ Ջոն Քերին անվտանգության հարցերով Մյունխենի վեհաժողովին հայտնել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, որ ԱՄՆ-ն կշարունակի կիրառել Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները: