Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նելսոն Մանդելան թողել է 4 միլիոն դոլար ժառանգություն

Նելսոն Մանդելան թողել է 4 միլիոն դոլար ժառանգություն
03.02.2014 | 18:14

Ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ անցյալ տարի, դեկտեմբերին, կյանքից հեռացած Նելսոն Մանդելան թողել է 4,1 միլիոն դոլար ժառանգություն: Այդ մասին հայտնել է Հարավ-աֆրիկյան հանրապետության նախկին նախագահի կառավարիչ Դիկգանգ Մոսենենկեն: Ժառանգությունը նա կտակել է ուսումնական հաստատություններին, Հարավ-աֆրիկյան կոնգրես կուսակցությանը և ընտանեկան ֆոնդին:

Ապարտեիդի դեմ պայքարող երևելի մարտիկը, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրը և Հարավ-աֆրիկյան հանրապետության առաջին ժողովրդավար նախագահը կյանքից հեռացավ անցյալ տարի, դեկտեմբերի 5-ին, 95 տարեկանում:

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ