Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Վրաստանը ցանկանում է մինչև օգոստոս Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Երեկ Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ Վրաստանի եվրաինտեգրացումն անշրջելի է, և կոչ է արել տարածաշրջանի բոլոր երկրներին հարգել Վրաստանի ազատ կամքը: