Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ն ևս ապահովում է օլիմպիական խաղերի անվտանգությունը

ԱՄՆ-ն ևս ապահովում է օլիմպիական խաղերի անվտանգությունը
04.02.2014 | 12:20

Հրթիռակիր Ramage և ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի դրոշակիր Mount Whitney նավերը մտել են Սև ծով՝ փետրվարի 3-ին հաղորդել է Ինտերֆաքսը: Մինչ այդ նավերը եղել են Սև և Միջերկրական ծովերի միջակայքում՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությամբ պաշտպանելով Դարդանելի նեղուցը: Նավերի վրա 600 ծովային հետևակայիններ են: Նավերը ռուսական ծովային տարածք չեն մտնելու: Mount Whitney նավը ինքնապաշտպանական հրանոթներ և ուղղաթիռներ ունի: Ramage-ի վրա տակտիկական հարվածային զինատեսակներ և Թոմահավք զենիթային հրթիռներ, հարվածային ականներ կան: Հունվարի 20-ին Պենտագոնը հայտարարել էր, որ պատրաստ է նավեր ուղարկել Սև ծով՝ ապահովելու համար Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգությունը՝ վստահեցնելով, որ նավերը ափին կմոտենան միայն ռուսական կողմի առաջարկով, որը դեռ չի արվել: Օլիմպիական խաղերը կսկսվեն փետրվարի 7-ին և կավարտվեն 23-ին, հետո կսկսվեն պարաօլիմպիական խաղերը:

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ