Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թայլանդի ընտրությունների արդյունքները կհրապարակվեն փետրվարի 23-ին

Թայլանդի ընտրությունների արդյունքները կհրապարակվեն փետրվարի 23-ին
04.02.2014 | 12:21

Թայլանդի ԿԸՀ-ն հրաժարվել է հրապարակել փետրվարի երկուսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրւթյունների արդյունքները՝ պատճառաբանելով, որ ընտրատեղամասերի 10,8 տոկոսում իրենցից անկախ պատճառներով քվեարկությունը ձախողվել է՝ հաղորդել է BBC News-ը: Ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ն խոստանում է հրապարակել փետրվարի
23-ին, երբ կանցկացվեն լրացուցիչ ընտրություններ այդ ընտրատեղամասերում: Քվեարկությունը ձախողել են ընդդիմադիր ուժերը երկրի հարավային շրջաններում՝ ինչպես նշել է BBC News-ը, ակտիվիստները կամ շրջափակել էին ընտրատեղամասերը, կամ խանգարել քվեարկությանը: Ընդդիմության առաջնորդները նախապես հայտարարել էին, որ ձախողելու են ընտրությունները՝ վստահ լինելով, որ հաղթելու է իշխող կուսակցությունը: Նրանց կարծիքով, իշխանոթյունները գյուղական բնակչության ձայները ձեռք են բերելու պոպուլիստական հնարքներով: Քվեարկության ձախողումը հնարավորություն կտար ընդդիմությանը հետագայում վիճարկել ընտրությունների արդյունքները:

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ