Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գերմանիայի նոր արտաքին քաղաքականությունը

Գերմանիայի նոր արտաքին քաղաքականությունը
04.02.2014 | 12:36

Գերմանիայի կառավարությունն ակտիվացնում է արտաքին քաղաքականությունը: ԳԴՀ կանցլեր Անգելա Մարկելը հունվարի 31-ին «Գերմանիայի պատասխանատվությունը Եվրոպայում և աշխարհում» անվանել է իր կառավարության չորս անկյունաքարերից մեկը: Այլ քաղաքականությունը կվնասեր Գերմանիայի մեր գործընկերների սկզբունքային արժեքներին, քաղաքական ու տնտեսական շահերին: Զսպվածության մի քանի տարիներից հետո կանցլերը բարձրացնում է արտաքին աղաքականության դերը և նշանակությունը: Մերկելը ընդգծում է, որ արտաքին և անվտանգության քաղաքականության մեջ շեշտը դրվելու է քաղաքացիական և ռազմական միջոցների համադրման վրա:
Անգելա Մերկելն արդեն հաստատել է պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարած քայլերը Աֆրիկայի երկու կոնֆլիկտներում՝ Գերմանիան Ֆրանսիայի հետ կքննարկի հետագա քայլերը Մալիի ֆրանսիական զորամիավորումն ուժեղացնելու համար և աջակցություն ցույց կտա Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում կոնֆլիկտի կարգավորմանը:
Արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բունդեստագում ընդգծել է, որ Բեռլինը միջազգային ասպարեզում ավելի մեծ պատասխանատվություն պետք է ստանձնի: Նոր քաղաքական կուրսը Շտայնմայերը հիմնավորում է Եվրամիության իրավիճակով: Նա հիշեցնում է, որ Գերմանիան ԵՄ ամենամեծ երկիրն է՝ ամենամեծաթիվ բնակչությամբ և ամենահզոր տնտեսությամբ: «Եթե այդ երկիրը չի խառնվում, կոնֆլիկտներն էլ չեն կարգավորվում, քանի որ չկան ռեալիստական առաջարկներ», -գտնում է նախարարը:

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ