Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ն անտեսել է Եվրոպայից դուրս տեղի ունեցող զարգացումները

ԵՄ-ն անտեսել է Եվրոպայից դուրս տեղի ունեցող զարգացումները
04.02.2014 | 12:38

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը իր ծրագրային ելույթում նշել է, որ վերջին տրիներին աշխարհը արմատապես փոխվել է: Ճգնաժամի օջախներն ավելի ու ավելի են մոտենում Գերմանիային, այդ պատճառով արտաքին քաղաքական ձեռնարկումների կամ թերացումների հետևանքները կներգործեն և Գերմանիայի վրա: Շտայնմայերը արձանագրում է, որ վերջին տարիներին Եվրոպան ներփակվել է սեփական խնդիրների վրա, որ հասկանալի է ճգնաժամի պայմաններում, սակայն այդ ընթացքում ԵՄ-ն անտեսել է Եվրոպայից դուրս տեղի ունեցող զարգացումները: Լարվածության գլխավոր օջախ նա համարում է մերձավոր արևելյան կոնֆլիկտը և իրավիճակն արաբական աշխարհում, որտեղ շատերն են թերագնահատում «դրամատիկ սրացումների» հավանականությունը: Իսկ Ուկրաինայում, նրա գնահատմամբ, ոչխաղաղ զարգացման ձևերի հետևանքներն են ի հայտ եկել, երբ ոչ ոք չէր կարծում, որ Եվրոպայում դա հնարավոր է: Շտայնմայերը նաև գտնում է, որ չի կարելի թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո իրավիճակն Աֆղանստանում վերադառնա 2001 թ. դրությանը:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ