Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

«Դասագրքերում Հայկ նահապետը պատկերված է անթրաշ, շատ տգեղ, չինական չստերով»

«Դասագրքերում Հայկ նահապետը պատկերված է անթրաշ, շատ տգեղ, չինական չստերով»
04.02.2014 | 15:58

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկարիչ, արվեստաբան Արա Հայթայանը հարցին, թե ո՞ւր է գնում հայ ժողովուրդն այսպիսի տխուր ներկայով, պատասխանեց` օրինակ բերելով Նորքի զանգվածում տեղադրված Հայկ Նահապետի արձանը. «Այդ արձանի փաստը մարմանվորում է հայության սկիզբը, դա խորհրդանշում է հայ ժողովրդի համար մեկ հավաքական կերպար: Տղայիս դասագրքում նույն Հայկ նահապետը պատկերված է այնպիսին, ինչպիսին այսօր մեզ ուզում է դարձնել պետությունը` մորթիով փաթաթված, այսինքն` նախամարդ. անթրաշ, շատ տգեղ, տոտալ կիսանետով և չինական չստերով, ամբողջովին ամայի մի տարածքում, որը ոչ քաղաքի է նման, ոչ էլ որևէ ընդհանուր կապ ունի Հայկի հետ. անհասկանալի մի տարածքում: Ես նկարիչին չեմ քննադատում, ես հստակ տեսնում եմ, որ այդպիսով հայ ժողովրդին ուզում են տանել դեպի նախամարդը, նման սկիզբ են ուզում դնել ժողովրդի մեջ»,-կարծիք հայտնեց արվեստանբանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ