Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իվանիշվիլին գոհ է Վրաստանի նոր կառավարությունից

Իվանիշվիլին գոհ է Վրաստանի նոր կառավարությունից
04.02.2014 | 16:23

Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլին հայտարարել է, որ գոհ է երկրի գործող իշխանությունից: Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի դիտողություններ կաներ նա նախարարների կաբինետին, և ինչպես է արդյոք շփվում նրանց հետ, Իվանիշվիլին պատասխանել է. «Շփվելու ձևերը կարող են տարբեր լինել: Նրանցից շատերին ես կարող եմ ուղղակիորեն դիմել, ոմանց` լրատվամիջոցների միջոցով, ցանկացած պահի պատրաստ եմ նաև բանավիճել հետները»,-ասել է նա` նշելով, որ գոհ է Վրաստանի նոր կառավարության գործունեությունից: «Համարձակվում եմ ասել, որ մենք լավ կառավարություն ունենք: Ճիշտ է, այն իդեալական չի կարելի համարել, բայց կարող եմ վստահ ասել, որ մենք այսօր լավ կառավարություն ունենք»,-ասել է Վրաստանի նախկին վարչապետը:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ