Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ճապոնիան առաջարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառել կամիկաձեների նամակները

Ճապոնիան առաջարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառել կամիկաձեների նամակները
04.02.2014 | 21:59

Ճապոնական իշխանությունները ՅՈւՆԵՍԿՕ-ին հայտ են ուղարկել՝ խնդրելով Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկել օդաչու-կամիկաձեների 333 նամակներն ու կտակները: Փաստաթուղթը կազմվել է Մինամի Կյուսյու քաղաքի վարչության անունից, որտեղ մահապարտներին նվիրված թանգարանն է: Թանգարանում կան 14 հազար լուսանկարներ, նամակներ և այլ փաստաթղթեր: «Դրանք վերջին վկայություններն են այն մարդկանցից, ովքեր գնում էին մահվան: Անհրաժեշտ է պահպանել այդ նամակները և կտակները՝ որպես պատերազմի սարսափների մասին հիշողություն»,-մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքապետ Կամպեյ Սիմոիդեն: Օդաչու-կամիկաձեները սկսել են գործել 1944 թվականի հոկտեմբերից: Պատրաստվել էր գրեթե 4 հազար կամիկաձե: Նրանց հարձակումների հետևանքով, ԱՄՆ-ի տվյալներով, խորտակվել է 34 նավ:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ