Մեծ Բրիտանիայում ջրհեղեղից հետո հողի երես են դուրս եկել հազարավոր հնագիտական իրեր՝ գրել է The Guardian-ը: Լոնդոնի հնագիտության թանգարանը կամավորների համար 75 հազար ֆունտ դրամաշնորհ է հատկացրել, որպեսզի նրանք ամբողջ թագավորությունում հավաքեն արժեք ներկայացնող պատմական իրերը ու քարտեզի վրա նշեն վայրերը, որ հնագետների համար հետաքրքրություն կներկայացնեն: Ջրհեղեղից հետո ամբողջ երկրում հայտնաբերվել են նավաբեկության վայրեր, հռոմեական ամրոցներ և նավահանգստային ենթակառուցվածքներ: