Վերջին օրերին մենք դարձանք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածության ականատես, ինչն անհանգստություն է առաջացնում, քանի որ նման գործողությունները խոչընդոտում են խաղաղ կարգավորման որոնումներին: Մենք ցանկանում ենք ստեղծել մթնոլորտ, որում կողմերը կկարողանան շարժվել առաջ դեպի խաղաղ կարգավորում՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա հույս է հայտնել շարունակել բանակցությունները նախագահների հետ: Ուորլիքը գտնում է, որ կողմերի գործողությունները չեն համապատասխանում խոսքերին: «Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, մենք ավելի քիչ մակարդակի բռնություն տեսանք շփման գծում: Պատահարների թիվը զգալիորեն նվազել էր»,- հայտարարել էր նա: Ուորլիքը հավատացած է, որ գլխավորը կողմերի քաղաքական կամքն է: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները իրենց կառավարություններին կոչ կանեն հրաժարվել բռնությունից: Հարցին` ի՞նչն է գտնվում բանակցությունների օրակարգում, Ուորլիքը պատասխանել է, որ քննակվում են բոլոր կարևոր հարցերը: