Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՈՒկրաինացի դիվանագետները աջակցում են մայդանցիներին

ՈՒկրաինացի դիվանագետները աջակցում են մայդանցիներին
05.02.2014 | 12:32

Մի խումբ ուկրաինացի դիվանագետներ հայտարարություն են տարածել «Մի վախեցիր, դու ուկրաինացի ես» ակցիայի առիթով և համերաշխություն հայտնել ցուցարարներին: «Մենք` ուկրաինացի դիվանագետներս, «Մի վախեցիր, դու ուկրաինացի ես» ակցիայի շրջանակներում, որը սկսվել է 2014-ի փետրվարի 3-ին, արտահայտելով սեփական արժանապատվությունը, պատիվն ու քաղաքացիական դիրքորոշումը, հայտնում ենք մեր համերաշխությունը նրանց, ովքեր ողջ երկրի մայդաններում պայքարում են հանուն ՈՒկրաինայի լավագույն ապագայի», -ասվում է հայտարարության մեջ:

Դիվանագետները նշել են, որ կողմնակից են ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, արդյունավետ բանակցային գործընթացին, հասարակության արժանահավատ իրազեկմանը և դեմ են բռնությանն ու հետապնդումներին: Նրանք համոզված են, որ ՈՒկրաինայի համար լավագույն ճանապարհը եվրաինտեգրումն է, հասարակության և պետության մեջ համամարդկային, ժողովրդավարական արժեքների ներդրումը: «Մենք ցանկանում եք անկեղծորեն հպարտանալ մեր հայրենիքով` այն ներկայացնելով արտասահմանում: Փառք ՈՒկրաինային»,-ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ