Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թաթարստանում վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել ութ երեխա

Թաթարստանում  վթարի հետևանքով զոհվել  է երեք մարդ, վիրավորվել ութ երեխա
05.02.2014 | 12:36

Թաթարստանում միկրոավտոբուսի և ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել` 11, այդ թվում ութ երեխա: Այս մասին հաղորդում է դաշնության առողջապահության նախարարությունը:

Վթարը տեղի է ունեցել «Կազան-Շեմորդան» մայրուղու վրա: Fiat Ducato մակնիշի միկրոավտոբուսը բախվել է Lada Largus ավտոմեքենային:

Նշվում է, որ ավտոբուսը տեղափոխում էր սպորտսմեն երեխաների:

Երեխաներից մեկի վիճակը ծանր է և անհապաղ պահանջում է բուժում մասնագիտացված կենտրոնում: Նրանցից երկուսն էլ, ովքեր գլխուղեղի ցնցում են ստացել, անցնում են հետազոտություն: Հինգ երեխա և մեկ մեծահասակ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ