Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Յանուկովիչը չի ցանկանում ճգնաժամին իրական լուծում տալ»

«Յանուկովիչը չի ցանկանում ճգնաժամին իրական լուծում տալ»
05.02.2014 | 12:39

ՈՒկրաինայի «ՈՒԴԱՐ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչի կողմից չի տեսնում ցանկություն` երկրում տիրող քաղաքական ճգնաժամը լուծելու ուղղությամբ: Այս մասին Կլիչկոն ասել է «ՈՒՆԻԱՆ» գործակալությանը` ՈՒկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կլիչկոն մտադիր է Յանուկովիչի հետ քննարկել 2004 թ. ՈՒկրաինայի սահմանդրությանը վերադառնալու հարցը: Կլիչկոյի խոսքով` «պետք է ընդունել քաղաքական և իրավական որոշում` 2004 թ Սահմանադրական ակտի ապահովման վերաբերյալ»:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ