Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Օբաման ու Օլանդը կայցելեն Թոմաս Ջեֆերսոնին պատկանած կալվածք

Օբաման ու Օլանդը կայցելեն Թոմաս Ջեֆերսոնին պատկանած կալվածք
05.02.2014 | 14:07

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման յուրահատուկ ընդունելություն է պատրաստում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համար, ով փետրարին պետական այցով կժամանի ԱՄՆ: Երկու նախագահները փետրվարի 10-ին կայցելեն Մոնտիչելո կալվածք (Վիրջինիա նահանգ), որը պատկանել է ԱՄՆ-ի 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնին։ Մոնտիչելո կալվածքը պատահաբար չի ընտրված. 1785-1789թթ. Թոմաս Ջեֆերսոնը եղել է Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանը։ «Մեր հայր հիմնադիրների ժամանակներից ի վեր ԱՄՆ-ն և Ֆրանսիան եղել են եղբայրներ և դաշնակիցներ։ Այդ պատմական գործընկերության պատվին նախագահներ Օբաման և Օլանդը կմեկնեն Մոնտիչելո՝ փետրվարի 10-ին Ֆրանսիայի առաջնորդի պետական այցի շրջանակում։ Հաջորդ օրը նախատեսված են բանակցություններ Սպիտակ տանը»,- նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ