Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Յացենյուկը պատրաստ է գլխավորել կառավարությունը

Յացենյուկը պատրաստ է գլխավորել կառավարությունը
06.02.2014 | 14:16

«Բատկիվշչինայի» խմբակցության ղեկավարն ասել է, որ կհամաձայնի ղեկավարել կառավարությունը միայն երկրի ղեկավարության կողմից ընդդիմության պահանջների կատարման դեպքում: Ըստ այդ պայմանների` կառավարության կազմը պետք է ձևավորվի միմիայն ընդդիմության ներկայացուցիչներից և երկիրը պետք է վերադառնա 2004-ի սահմանադրությանը: «Մենք պատրաստ ենք երկրի համար պատասխանատվություն վերցնել: Մենք պատրաստ ենք գլխավորել կառավարությունը»,- ասել է Արսենի Յացենյուկը Deutsche Welle-ին: Նա նշել է, որ ընդդիմությունը կգնա այդ քայլին սահմանադրությունը փոխելու դեպքում, քանի որ 2004-ի սահմանադրությունը կառավարությանն ավելի շատ լիազորություններ է տալիս, քան գործողը: «Կառավարությունը պետք է հնարավորություն ստանա կատարելու իրական փոփոխություններ»,-ասել է Յացենյուկը: Վերջինս, սակայն, կասկած է հայտնել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի` անսահմանափակ իշխանությունից հրաժարվելու պատրաստակամության վերաբերյալ:

Դիտվել է՝ 814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ