Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վստահության վարկանիշը պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին անգամ նվազել է մինչև 19 %, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով TNS Sofres և Sopra Group ընկերությունների անցկացրած հարցումը: Օլանդի ընթացիկ վարկանիշը Հինգերորդ Հանրապետության (1958 թ.)պատմության ընթացքում նախագահի ամենացածր վարկանիշն է: