BBC-ի տվյալներով՝ ՊՆ ներկայացուցիչ Ահմադ Ալին ընդգծել է, որ «Ալ-Սիասիա» քուվեյթյան թերթում հրապարակված հաղորդագրությունը հստակ չի եղել, և պարբերականը սխալ է մեկնաբանել նախարարի խոսքերը:
«Այն, ինչ հրապարակել է թերթը, միայն հեղինակի անձնական եզրակացություններն են, ոչ թե մարշալ Ալ-Սիսիի ուղիղ հայտարարությունները: Նրա խոսքը հարցազրույցում հստակ չի փոխանցվել»,- ասել է Ահմադ Ալին: «Ալ-Սիասիան» գրել էր, որ Եգիպտոսի պաշտպանության նախարարը այլ ընտրություն չի տեսնում, քան ժողովրդի ցանկությանն ընդառաջ գնալը, որ ցանկանում է նրա թեկնածության առաջադրումը նախագահական ընտրություններում: