Սիրիայի կառավարությունը որոշում չի կայացրել սիրիական ճգնաժամի հարցով «Ժնև-2» բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու վերաբերյալ՝ հայտարարել է Սիրիայի նախագահի օգնական Բուսեյնա Շաաբանը: Պաշտոնական պատվիրակությունը դեռևս աշխատում է բանակցությունների առաջին փուլի գնահատման վրա և ղեկավարությանը կտեղեկացնի դրանց բովանդակության մասին: Շաաբանն ընդգծել է, որ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու որոշում դեռևս չի կայացվել, պատվիրակությունը սպասում է ղեկավարության հրահանգին: Նա հույս է հայտնել, որ Ժնև կմեկնեն ոչ միայն Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի թվով ավելի մեծ պատվիրակություն, այլ նաև ներքին ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք մտածում են Սիրիայի մասին և հետաքրքված են արյունահեղության դադարեցման հարցում: Սիրիական ճգնաժամի հարցով բանակցությունների երկրորդ փուլը նշանակված է փետրվարի 10-ին: