Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պայթյունը Կրեմլի ձեռագիրն է հիշեցնում

Պայթյունը Կրեմլի ձեռագիրն է հիշեցնում
07.02.2014 | 12:36

Սադրիչները, ովքեր կանգնած են Արհմիությունների տան պայթյունի հետևում, ուր տեղակայված է Ազգային դիմադրության շտաբը, պատճենում են մոսկովյան կոլեգաների գոծողությունները: Սա ՈՒկրաինայի նախկին ՆԳ նախարար, ընդդիմադիր գործիչ Յուրի Լուցենկոյի կարծիքն է: «Տեսնում եմ, որ ամեն ինչ ընթանում է ծրագրով, որը մեր գործիչ-սադրիչները պատճենում են մոսկովյան ընկերներից»,- ասել է նա: Հարցին, թե արդյոք պայթյունի հետևում կանգնած են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, Լուցենկոն պատասխանել է. «Ես կարծում եմ` չկան ապացույցներ, թե ով է կագնած դրա հետևում, բայց մեր հատուկ ծառայությունները վաղուց քայքայվել են Կրեմլի կողմից և պատճենում են այն, ինչ Կրեմլի կոլեգաները փորձում են իրենց մոտ»:
Լուցենկոն հիշեցրել է, թե դեռ մեկ ամիս առաջ էր նման զարգացում կանխատեսել: Նշենք, որ Կիևի կենտրոնում գտնվող Արհմիությունների տանը տեղի ունեցած պայթյունից տուժել է երկու հոգի։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ