Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Մայդանի խամաճիկները» ռուսների ձեռքի գործն է

«Մայդանի խամաճիկները» ռուսների ձեռքի գործն է
07.02.2014 | 12:37

Համացանցում հեռախոսային խոսակցության ձայնագրություն է հայտնվել, որում ամերիկյան բարձրաստիճան դիվանագետը քամահրանքով է արտահայտվում ԵՄ-ի` ՈՒկրաինայի ճգնաժամը կարգավորելու փորձերի մասին: Կնոջ ձայնը հիշեցնում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիտորյա Նուլանդի ձայնը: Նուլանդը արդեն ներողություն է խնդրել իր կոլեգաներից իրեն վերագրվող խոսքերի համար:

YouTube-ում հայտնված 4-րոպեանոց ձայնագրությունը անկեղծ կարծիքների փոխանակում է, թե ինչպես պետք է Ամերիկան հարաբերություններ կառուցի ՈՒկրաինայի ընդդիմության երեք առաջնորդների հետ: Ձայնագրությունը վերնագրված է. «Մայդանի խամաճիկները», այն անգլերեն է` ռուսերեն թարգմանությամբ: Խոսակցության մեջ կինը հիշում է ՄԱԿ-ին և անդրադառնում այդ կազմակերպության հնարավոր դերին ՈՒկրաինայի ճգնաժամի լուծումները գտնելու հարցում: ԵՄ-ի մասին խոսելիս կինն օգտագործել է «F» տառով սկսվող հայհոյանք: Անդրադառնալով ՈՒկրաինայում նոր ձևավորվելիք կառավարության հնարավոր կազմին` կինն ասում է, որ ընդդիմադիր առաջնորդ, բռնցքամարտի չեմպիոն Վիտալի Կլիչկոն չպետք ընդգրկվի նոր կառավարության կազմում: «Կարծում եմ, դա լավ գաղափար չէ»,- ասել է նա: Իսկ «Բատկիվշչինայից» Արսենի Յացենյուկի մասին ասել է. «Կարծում եմ` Յացը այն մարդն է, ով տնտեսագիտական փորձ ունի»: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, թե Նուլանդը ներողություն է խնդրել ԵՄ-ի իր կոլեգաներից: Նա, մեղմացնելու համար Նուլանդին վերագրվող խոսքերը, նկատել է. «Այն, որ քննարկվում են վերջին իրադարձություններն ու առաջարկությունները, ինչպես նաև այն, ինչ տեղի է ունենում տեղերում, չպետք է առանձնապես անակնկալ լինի»: Փսակին ասել է, թե ձայնագրության արտահոսքը կարող է ռուսների ձեռքի գործը լինել:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ