Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Օբաման պատմել է Պուտինի հետ իր փոխհարաբերությունների մասին

Օբաման պատմել է Պուտինի հետ իր փոխհարաբերությունների մասին
07.02.2014 | 14:20

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, թե չի կարծում, որ իր հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «սառն են» և ընդգծել է, որ ռուս պաշտոնակից կոլեգան իրեն «հարգանքով» է վերաբերվում: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս-պրես» գործակալությունը: Օբաման այս թեմային անդրադարձել է նաև ԱՄՆ NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Անկեղծորեն ասած, երբ մենք հանդիպում ենք համաժողովների ժամանակ, մեր միջև ամբողջական փոխըմբռնում է առաջանում: Մենք շատ ենք կատակում և ազատորեն փոխանակում ենք մտքեր ու տեղեկություններ»,- ասել է Օբաման:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ