ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառում Վլադիմիր Պուտինի և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հանդիպումը Սոչիի Օլիմպիական խաղերի միջոցառումներին: «Դա չի կարելի բացառել, չէ որ նա մեր հյուրն է»,- ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նման հանդիպում նախագահների միջև հնարավոր է: