Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վերջին օրերին Կիևում 11 մարդ է տուժել

Վերջին օրերին Կիևում 11 մարդ է տուժել
08.02.2014 | 12:58

Վերջին երկու օրում Կիևի կենտրոնում տեղի ունեցող բախումների հետևանքով տուժել է 11 մարդ: Ուկրաինայի ՆԳՆ հաղորդմամբ 9 մարդ ծեծվել է, նրանցից 4-ը հայտնվել է հիվանդանոցում: Տուժածներից երկուսին թալանել են` նրանցից վերցնելով բջջային հեռախոսները: Հաղորդագրության մեջ ասվում է, որ չնայած բանակցային պրոցեսին, Կիևում շարունակվում են տարբեր խմբերի կողմից կատարվող հանցագործությունները:
Նշենք, որ Ուկրաինայում արդեն երեք ամիս է շարունակվում են զանգվածային բողոքները ի աջակցություն եվրաինտեգրման: Այդ ընթացքում Ուկրաինայում կալանավորվել է 140 ցուցարար, իսկ զանգվածային բողոքների 234 մասնակիցներ ձերբակալվել են:

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ