Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանցիները իսպանացիների ուսին արցունք են թափել

Ադրբեջանցիները իսպանացիների ուսին արցունք են թափել
08.02.2014 | 13:00

Apa.az-ի տեղեկացմամբ, Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահ Մուբարիզ Ասկերովը հանդիպել է Իսպանիայի խորհրդարանականների հետ: Ասվում է, թե «Ասկերովը մանրամասն պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, իսպանացի պատգամավորներին տեղեկացրել է, որ Հայաստանի զավթողական քաղաքականությունը դեռևս շարունակվում է»: Կայքի բնորոշմամբ` «վերջին շաբաթներին հայերը մեկ անգամ չէ, որ խախտել են հրադարարի ռեժիմը և Ադրբեջանը սահմանապահ գոտում կորուստներ է կրում»: «Հայերը 1988-ից մինչև հիմա Ադրբեջանի տարածքում իրականացրել են հարյուրավոր ահաբեկչական գործողություններ, իսկ 1992-ի փետրվարի 26-ին Խոջալու քաղաքում կազմակերպվել է քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդ»,- ասել է Ասկերովը իսպանացիներին:
Կայքի հաղոդմամբ, Իսպանիայի Ժողովրդական կուսակցության անդամ, պատգամավոր, խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Խոսե Մարիա Չիկիոն հայտարարել է, թե իրենք լավ տեղեկացված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման և Խոջալուի ողբերգության մասին: «Արդեն ավելի քան 20 տարի Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը»,-ասել է Չիկիոն: Վերջինս նաև ասել է, թե «ադրբեջանցի փախստականները և հարկադրաբար տեղափոխվածները ոչ միայն կորցրել են իրենց տները և հողերը, այլև հոգեբանական ճնշման են ենթարկվել»: «Մենք պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել այդ մարդկանց օգնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Մենք ցանկանում ենք ուշադրություն հրավիրել և այն հարցի վրա, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը կարող է նաև նպաստել երկու երկրների միջև բիզնես կապերին»,-Apa.az-ի փոխանցմամբ ասել է իսպանացի պատգամավորը:

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ