Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ղազախելի՝ Մաքսային միության նոր անդամը

Ղազախելի՝ Մաքսային միության նոր անդամը
08.02.2014 | 17:38

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հնարավոր է համարում երկրի անվան փոփոխությունը. «Մեր երկրի անվանման մեջ կա «ստան» վերջավորությունը, ինչպես Կենտրոնական Ասիայի այլ պետություններինն է: Միևույն ժամանակ, արտասահմանցիները հետաքրքրություն են դրսևորում Մոնղոլիայի նկատմամբ, որի անվանման մեջ «ստան» չկա»,- բացատրել է նախագահը: Հնարավոր նոր անվան առնչությամբ էլ Նազարբաևը նշել է «Ղազախ ելի»՝ «ղազախների երկիր» կամ «ղազախ ժողովուրդ»: «Ժամանակի հետ այդ հարցը պետք է քննարկել, բայց նախ և առաջ պետք է հարցնել ժողովրդի կարծիքը»,- ասել է հանրապետության նախագահը:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ