Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մերկելը կողմ է Յանուկովիչի դեմ պատժամիջոցներին

Մերկելը կողմ է Յանուկովիչի դեմ պատժամիջոցներին
09.02.2014 | 15:04

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հնարավոր է համարում Ուկրաինայի իշխանության առանձին ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: Այս մասին նա ասել է ՔԴՄ (Քրիստոնեա-ժողովրդավարական միություն) կուսակցության հավաքին: Կանցլերը համարում է, որ Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարվի հակամարտող կողմերի երկխոսության միջոցով: Սակայն եթե երկրի ղեկավարությունը չպահպանի «տարրական քաղաքացիական իրավունքները», ՔԴՄ-ն կողմ կլինի միջազգային հանրության կողմից կեղեքիչների դեմ հասցեական պատժամիջոցների կիրառմանը: Մերկելը ԱՄՆ-ին կոչ է արել Եվրոպայի հետ միասին օգնել Կիևին ճգնաժամի հաղթահարման լուծումներ գտնելու համար: Մերկելն ասել է. «Մենք պետք է համախմբենք մեր ուժերը»:

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ